ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Թութունջյանի աշխարհահռչակ գործը ցուցադրվում է Երևանում

Թութունջյանի աշխարհահռչակ գործը ցուցադրվում է Երևանում
10.04.2015 | 12:11

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և «Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կազմակերպում են ցուցահանդես: Ցուցահանդեսը կբացվի ապրիլի 10-ին և կգործի մինչև մայիսի 10-ը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ցուցասրահում առաջին անգամ կներկայացվի Լևոն Թութունջյանի` 1930-ականներին ստեղծված Հայոց ցեղասպանությանը նվիրված գեղանկարը՝ «Դեղին դիմակ» աշխարհահռչակ ստեղծագործությունը. ի դեպ այն Հայաստանում մինչ այժմ երբևէ չի ցուցադրվել:

Ներկայացված են լինելու նաև մեր հանրահայտ նկարչների բացառիկ ստեղծագործությունները, ինչպիսիք են Երվանդ Քոչարը, Սարգիս Մուրադյանը, Վարուժան Վարդանյանը, Մինաս Ավետիսյանը, Ֆելիքս Եղիազարյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Զոհրաբ Միրզոյանը, Խաչատուր Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը, Վարդիթեր Կարապետյանը, Ներսես Մելիքյանը, Էդուարդ Արծրունյանը, Գայանե Խաչատուրյանը, Արա Հայթայանը, Պետրոսյան Վլադիմիրը(Օհան), Ռոբերտ Էլիբեկյանը, Աշոտ Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ